Կինոյի տանը «Սուրամի Բերդի» պրեմիերան էր։ Ես դահլիճի վերջում, ոտքի վրա կանգնած էի նայում։ Փարաջանովն էլ էր դահլիճում՝ ինչ-որ տեղ վերևներում նստած էր։ Ժամանակ առ ժամանակ, երբ մի հետաքրքիր կադր էր հայտնվում էկրանին, կամ, ավելի շուտ, երբ ծերից ծեր հետաքրքիր ֆիլմում մի հանճարեղ գաղափար էր հայտնվում, մարդիկ ծափ էին տալիս, այսինքն՝ հասկացանք, հիացած ենք, գնահատում ենք․․․